г. Ереван, пр. Арцаха, 28/15 Открыто 9:00-18:00 +37410-434477

Подкатегория

Չինական աշխարհահռչակ Shacman բրենդը Հայաստանում

Շնորհիվ Specmash-ի՝ ՀՀ-ում կարող եք ձեռք բերել Shacman-ի  ինչպես բեռնաթափ, այնպես էլ բետոնախառնիչ մեքենաները լիզինգային լավագույն պայմաններով։

1968 թվականին Չինաստանի առաջին մեքենաշինության նախարարությունը ստեղծեց Shaanxi-ի ավտոմոբիլային գործարանը։ Միևնույն ժամանակ Shaanxi Automobile-ը սկսեց առաջին ձեռնարկությունն՝ արտադրելով աշխարհահռչակ Shacman բրենդը:

 

Այն գտնվում է Շենսի նահանգի Սիան քաղաքում, որտեղ աշխատում է ավելի քան 32,000 աշխատակից: Ընկերությունը նախագծում և արտադրում է ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ ռազմական արտաճանապարհային տրանսպորտային միջոցներ, ծանր, միջին և թեթև բեռնատարներ, միջին և մեծ ավտոբուսներ, մինի մեքենաներ, Cummins շարժիչներ և մեքենաների այլ մասեր:

 

             

Shacman-ի համար ոսկե կանոն է՝ «Հաջողություն և զարգացում՝ որակի ապահովմամբ»:

 

Ընկերության համար կարևոր է հաճախորդներին տրամադրել ծառայություններ և համապարփակ լուծումներ, որոնք ընդգրկում են Shacman-ի արտադրանքի ողջ ցիկլը:

Շնորհիվ Specmash-ի՝ ՀՀ-ում կարող եք ձեռք բերել Shacman-ի  ինչպես բեռնաթափ, այնպես էլ բետոնախառնիչ մեքենաները լիզինգային լավագույն պայմաններով․

 

  • 20% կանխավճար
  • 5 տարի մարման ժամկետ
  • տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9.5 %-ից
  • 1 տարի երաշխիք
  • ետ երաշխիքային սպասարկում
  • տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում
  • պահեստամասերի ապահովում

 

Ձեռք բերեք միայն որակյալը։ Հեշտացրեք աշխատանքն՝ ապահովելով որակ։