г. Ереван, пр. Арцаха, 28/15 Открыто 9:00-18:00 +37410-434477

Подкатегория

LiuGong չինական շինտեխնիկա

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում չինական LiuGong բրենդի պատմությունը, ընկերության դերը համաշխարհային շուկայում և Specmash-ից շինտեխնիկա ձեռք բերու հատուկ պայմանները։

1958 թ.-ին, LiuGong-ը Չինաստան բերեց առաջին անիվային արդիականացված բեռնիչը։ 1966 թ.-ից ի աշխարհի շուրջ 19 երկրներում բրենդը հիմնել է իր գործարանները:

 

Որակի նկատմամբ ուշադրությունը և աշխատանքն ավարտելու կարողությունը LiuGong-ին դարձրել են հուսալիության խորհրդանիշ:

 

Ունենալով 20 արտադրական օբյեկտներ, ավելի քան 17000 աշխատակիցներ, 5 R&D բազաներ, ինչպես նաև մասերի 17 տարածաշրջանային կենտրոններ, LiuGong-ը մնում է տեխնոլոգիայի, արտադրության և մատակարարման լոգիստիկայի առաջատար դիրքերում:

 

LiuGong բրենդի համար ոսկե կանոն է՝ «Յուրաքանչյուր մարտահրավեր կամ դժվարություն LiuGong-ի համար նոր հնարավորություն է՝ աճելու և կատարելագործվելու»:


Նոր մարտահրավերներին դիմագրավելու շարունակական ձգտումն՝ այս բրենդին ստիպել է աշխատել ամենադժվար միջավայրում՝ Սահարայի շոգից մինչև Անտարկտիդայի սաստիկ ցրտերը:

Specmash-ը համագործակցելով LiuGong-ի հետ՝ հայաստանյան շուկայում ներկայացնում է բրենդի լավագույն մոդելներ, որոնք ունեն բարձր կատարողականություն և փորձարկված են տեղական պայմաններում։

Մենք առաջարկում ենք լիզինգային շահավետ պայմաններով՝ LiuGong-ի մի շարք մոդելներ ձեռք բերելու համար։ Տեսականին ներառում է՝

  • Գլդոններ
  • Ավտոգրեյդներ
  • Էքսկավատորներ
  • Բեռնիչների տարբեր տեսակներ
  • Եվ ոչ միայն

 

Specmash-ի առաջարկած պայմաներն են՝

  • 20% կանխավճար
  • 5 տարի մարման ժամկետ
  • տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9.5 %
  • 1 տարի երաշխիք
  • ետ երաշխիքային սպասարկում
  • տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում
  • պահեստամասերի ապահովում

 

Շտապեք առաջինը ձեռք բերել LiuGong-ի լավագույն մոդելները։