Շտապեք օգտվել լիզինգի հնարավորություններից
Շտապենք ուրախացնել Ձեզ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգի ծրագիրը` ուղղված գյուղատնտեսության ոլորտին երկարաձգվել է մինչև 2021թ դեկտեմբերի 31-ը:
Եթե դեռ չեք օգտվել լիզինգի արտոնություններից, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։
Լիզինգը տրամադրվում է՝
- 0% անվանական տոկոսադրույքով,
-
կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետով,
-
տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետով,
-
հավաքիչ-մամլիչ և շարքացան` 3-6 տարի մարման ժամկետով,
-
այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:
Ընդ որում` տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:
-Լիզինգի արժույթը՝ ՀՀ դրամ
-Կանխավճար՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով։