Техника для Профессионалов
Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Սպասարկում

Երաշխավորում ենք Ձեր տեխնիկայի երկարակեցությունը

Նախավաճառքային սպասարկում

Տեխնիկական սպասարկում

Երաշխիքային սպասարկում

Ետերաշխիքային սպասարկում

Պահեստամասերի վաճառք




Առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Նախավաճառքային սպասարկում
  • Տեխնիկական սպասարկում
  • Երաշխիքային սպասարկում
  • Ետ երաշխիքային սպասարկում
  • Պահեստամասերի վաճառք

Նախավաճառքային սպասարկում

Նախավաճառքային սպասարկումն իրականացվում է վաճառողի կողմից տեխզննման հետևանքով: Վերացվում են բոլոր տեսանելի թերթունները, ստուգվում է շարժիչի, փոխանցումների տուփի,կամրջակների յուղերի մակարդակները, լուսարձակների ստուգում, հակասառեցվող հեղուկի առկայությունը և մի շարք այլ ստուգումներ:

Տեխնիակական սպասարկում

ՈՒրախ ենք տեղեկացնելու, որ Ձեր տեխնիկաները կսպասարկվեն հատուկ ուսուցում անցած բարձրակարգ մասնագետների կողմից: Կատարվում են ՏՍ-1 և ՏՍ-2 սպասարկման տեսակներ: Տեխնիկական սպասարկումը իրականացվում է Մեր տեխնիկական սպասարկման կայանում այդ թվում նաև մոբիլային ծառայության միջոցով ՀՀ տարածքում, ցանկացած վայրում: Մեր մասնագետները ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստման դասընթացներ արտադրող գործարաններում, ունեն համապատասխան սերտիֆիկատներ և օպերատիվ կերպով, կարճ ժամանակահատվածում պատրաստ են լուծել առաջացած ցանկացած տեխնիկական խնդիր: Տեխնիկական և ետ երաշխիքային սպասարկման մեկ ժամի արժեքը կազմում է՝ 14.000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ:

Երաշխիքային սպասարկում և պայմաններ

  • Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում:
  • Վերանորոգումը իրականացվում Է ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից եթե ներկայացվում Է տեխնիկայի երաշխիքային գրքույկը:
  • Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
  • սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների
  • սխալ տեղադրման, տեղափոխման
  • սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների, միջատների ներթափանցման
  • Երաշխիքային գրքույկի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային գրքույկը չի վերականգնվում:

Ետերաշխիքային սպասարկումը

Ետերաշխիքային սպասարկումը խորհուրդ ենք տալիս իրականացնել ՄԵՐ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ: Տվյալ տեսակի սպասարկման գները շուկայականից զգալի ցածր են:

Պահեստամասեր

Ընկերությունը առաջարկում է պահեստամասեր գյուղտեխնիկայի և բեռնատար մեքենաների, ինչպես նաև ծանր տեխնիկայի համար: Գործում է ծառայությունների մատուցման վճար, որը կախված է հեռավորությունից և հաշվարկվում է կմ-ով:

техника для профессионалов